Շուշին որպես հոգեբանական գործոն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է գրող, բանաստեղծ, քաղաքագետ Դավիթ Վանյանը, որի հետ խոսեցինք Շուշիի ռազմական գործողություններից և այսօր առավոտյան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մասին, որը մտահոգություն էր առաջացրել հանրության շրջանում․ Արայիկ Հարությունյանը գրել էր, թե Պաշտպանության բանակի մարտիկներն ու աշխարհազորայիները ավելի քան մեկ օր է, ինչ հետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին։ Դավիթ Վանյանն ասաց, որ հատկապես պաշտոնյաները պետք է զգուշավոր լինեն իրենց գրառումներում և յուրաքանչյուր խոսքին մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն։

Անդրադարձանք նաև թուրքական լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությանը, թե շաբաթ օրը հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ արցախյան խնդրի լուծման համար պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, առաջիկա օրերին ղարաբաղյան ճգնաժամի շուրջ բանակցությունները տեղափոխել երկկողմանի ձևաչափ, որը կգործի ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս։

Դավիթ Վանյանը մեկնաբանեց նաև ՀՀ վարչապետի օգնության դիմումը ՌԴ նախագահին և դրան ՌԴ պատասխանը՝ նշելով, որ Հայաստանը մեծ ու կարևոր անելիք ունի Ռուսաստանի հետ ճիշտ և ուղղորդված արդյունավետ հարաբերություններ ձևավորելու խնդրում։

Ի՞նչ նկրտումներ ունի Թուրքիան Հարավային Կովկասում, որքանո՞վ է հավանական, որ Արցախում սկսված պատերազմը կարող է վերաճել համաշխարհային կամ տարածաշրջանային ռազմական բախումների, ինչպիսի՞ն են Ռուսաստանի և Թուրքիայի իրական հարաբերություններն այսօր, և արդյոք Պուտինի պաշտոնական հարաբերություններն արտացոլում են դրանք, աշխարհը ի՞նչ քայլեր կձեռնարկի Թուրքիային սանձելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում