Շատ ավելի կարևոր է Հայաստան-Իրան երկկողմ այն օրակարգը, որը խիստ հրատապ է ներկա պատերազմական պայմաններում
Եթե նկատեցիք, գրեթե անդրադարձ չեմ կատարել Իրանի առաջարկած կարգավորման ծրագրին։ Պատճառը մեկն է՝ այն, ըստ էության արդիական չէ։ Շատ ավելի կարևոր է Հայաստան-Իրան երկկողմ այն օրակարգը, որը խիստ հրատապ է ներկա պատերազմական պայմաններում։
Ըստ այդմ, պետք է ապահովել երկու երկրների միջև անխափան ցամաքային կապը և կենսական նշանակության բեռների անարգել անցումն այդ ճանապարհով, ստեղծել պատերազմի հետ կապված տեղեկատվության փոխանակման և համակարգման օպերատիվ խողովակ, քննարկել համատեղ կամ իրանական աջակցությամբ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հնարավորությունները մերձարաքսյան գոտում և այլ հարցեր, որոնց մասին այստեղ գրելն ավելորդ եմ համարում։
Շատ ավելի լավ կլիներ, եթե այս ամենն արվեր մինչև պատերազմը, բայց ունենք այն, ինչ ունենք։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից