Վերադարձե՛ք հաղթանակով. փրկարարների կամավորական գումարտակը մեկնեց առաջնագիծ (տեսանյութ)

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը: Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Մեր փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և նախարար Ցոլակյանի անմիջական և ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում:

– Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով և սա հրաման է,- փրկարար ռազմիկներին ճանապարհելիս ասել է ԱԻ նախարարը։

Խիղճ և խաղաղություն բոլորիս…