Թուրքական ապրանքներ ներկրելիս կենսաբանական ահաբեկչության վտանգ կա՞ արդյոք (տեսանյութ)
LIVEnews.am-ի հեղինակային «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համանախագահ Ծովինար Կոստանյանը, որի հետ խոսեցինք այս օրերին Հայաստան ներկրվող թուրքական արտադրանքի համար արգելք սահմանելու և ընդհանրապես այդ ապրանքի սպառումից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Ծովինար Կոստանյանն ասաց, որ խնդիրը բարոյահոգեբանական է և ազգային անվտանգությանն առնչվող։
Դեռևս 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյային, իրենց կուսակցության անդամները բարձրաձայնեցին թուրքական ապրանքների խնդիրը, անգամ նամակ ներկայացրին կառավարությանը, և որոշակի գործընթաց սկսվեց էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ։
Հաղորդման հյուրն ասաց, որ թուրքական ապրանքներն անգամ կենսաբանական ահաբեկչության վտանգ են ներկայացնում և հիշեցրեց, որ 2016-ին, երբ թուրքական լոլիկները լաբորատոր փորձաքննության ենթարկեցին, պարզվեց, որ դրանք մեծ քանակությամբ նիտրատներ են պարունակում։ Բայց դա անգամ որևէ գործընթացի սկիզբ չդրվեց։
Մանրամասները՝ տեսանյութում