Բա ուր՞ մնաց Արցախի ինքնորոշման իրավունքը, պարոն նախկին խմբագիր
BBC -ին տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի նկարագրության տեքստում տեղ է գտել Արցախի հիմնախնդրի լուծման՝ «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ երկար պայքար» նախադասությունը, ինչը ապացուցում է այն թեզը, որ այս մարդիկ խնդիրը դիտարկում են տարածքի, այլ ոչ թե ինքնորոշման պայքարի տրամաբանությամբ:
Ինչ է ստացվում, որ Նիկոլն ու իր թիմը համաձա՞յն են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը զուտ տարածքային հարց է, ինչը հետևողականորեն տարածվել է մեր հակառակորդի կողմից տարիներ շարունակ:
Ստացվում է, որ ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է Արցախի ինքորոշման սկզբունքից, եթե ոչ ինչու չի հակառակը ասում: Սա չի կարող լինել պատահականություն:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից
Բա ուր՞ մնաց Արցախի ինքնորոշման իրավունքը պարոն նախկին խմբագիրBBC -ին տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի նկարագրության…
Опубликовано Վահան Բաբայան Пятница, 14 августа 2020 г.