Ռուսաստանում հարցումները ցույց են տվել բժիշկների անվստահությունը կորոնավիրուսի պատվաստանյութի նկատմամբ

Ռուսաստանում «Բժշկի ուղեցույց» ծառայության անցկացրած հարցմամբ, բժիշկների մեծամասնությունը  իրենց անվստահությունն է հայտնել կորոնավիրուսային պատվաստանյութի նկատմամբ, որը ստեղծվել է Գամալեյ  կենտրոնում: Այս մասին հաղորդել է РБК – ն:

Հետազոտության ավելի քան 3000 մասնակիցների 52% -ը բացասական պատասխան է տվել, 24,5% -ը համաձայն է պատվաստմանը: Պատասխանելով պատվաստանյութի նկատմամբ անվստահության պատճառների մասին, հարցվածների 66% -ը նշել է, որ դրա արդյունավետության վերաբերյալ բավարար տվյալներ չկան, 48% -ին վստահություն չի ներշնչում շատ կարճ ժամանակահատվածում պատվաստանյութի ստեղծման փաստը:

Միևնույն ժամանակ, հարցվածների 20% -ը նշել է, որ իրենց հիվանդներին, գործընկերներին կամ ծանոթներին խորհուրդ կտան պատվաստվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Ռուսաստանում, աշխարհում առաջինը գրանցվել է «Սպուտնիկ V» անունով կորոնավիրուսային պատվաստանյութ, որի հանդեպ արդեն իսկ հետաքրքրություն է ցուցաբերել ավելի քան 20 երկիր:

Դեղամիջոցը մշակվել է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Գամալեյի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի կողմից և անցել կլինիկական փորձարկումներ հունիս-հուլիս ամիսներին: