«Յութուբը» չի կարգավորվում այս օրենքով, «Յութուբով» հեռարձակվող կոնտենտը կարգավորելի չէ (տեսանյութ)
ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում Տեսալսողական մեդիայի մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագիծը: Վահագն Թևոսյանը անդրադառնալով պատգամավորների հնչեցրած հարցադրումներին՝ նշեց, որ YouTube-ը չի կարգավորվում այս օրենքով, որովհետև միջազգային հարաբերությունների խնդիր է։ YouTube-ով հեռարձակվող կոնտենտը կարգավորելի չէ, և ոչ ոք դա չի անում։ Վահագն Թևոսյանը անդրադառնալով օրենքում ազգային փոքրամասնությունների մասին դրույթին, նշեց, որ օրենքում սահմանված է, որ ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռարձակվող հաղորդումները չեն թարգմանվում, այսինքն լեզուն նույնպես հնչում է։
Մանրամասները՝ տեսանյութում