«Յութուբը» չի կարգավորվում այս օրենքով, «Յութուբով» հեռարձակվող կոնտենտը կարգավորելի չէ (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն  Թևոսյանը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում Տեսալսողական մեդիայի մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագիծը: Վահագն  Թևոսյանը անդրադառնալով պատգամավորների հնչեցրած հարցադրումներին՝ նշեց,  որ YouTube-ը  չի կարգավորվում այս օրենքով, որովհետև միջազգային հարաբերությունների խնդիր է։ YouTube-ով հեռարձակվող կոնտենտը կարգավորելի չէ, և ոչ ոք դա չի անում։ Վահագն  Թևոսյանը անդրադառնալով օրենքում ազգային փոքրամասնությունների մասին դրույթին, նշեց, որ օրենքում սահմանված է, որ ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռարձակվող հաղորդումները չեն թարգմանվում, այսինքն լեզուն նույնպես հնչում է։

Մանրամասները՝ տեսանյութում