Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է յոթ միլիոնը
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է յոթ միլիոնը, մահացել է ավելի քան 402 հազար մարդ: Համալսարանն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները:
Համալսարանի տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7 600 436-ի, մահացել է առնվազն 402 120 բուժառու: Ամբողջ ընթացքում ապաքինվել է 3 133 664 մարդ:
Վարակվածների և ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում`1 940 468, իմահվան դեպքերով ևս ԱՄՆ-ը առաջատար է՝ 110 հազար մարդ: