Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած բոլոր 11 բուժառուներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք, ապաքինվել է ևս 85 մարդ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով, արձանագրվել է մահվան 11 դեպք: Բուժառուները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հունիսի 7-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը, չի աշխատել։

Լաբորատորիայում իրականացվել են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։