Նոր լարվածություն Թուրքիայի և Հունաստանի միջև
Թուրքիայի և Հունաստանի սահմանային Մարիցա (թուրք․՝ Մերիչ) գետի հատվածում վերջին օրերի զարգացումները երկու երկրների միջև նոր լարվածության պատճառ են դարձել։
Թուրքիան Հունաստանին մեղադրում է սահմանի Ֆերրե Քուփյուրյու հատվածում մետաղալարե ցանկապատի կառուցման աշխատանքների ժամանակ «դաշնագրով սահմանված ցամաքային սահմանը խախտելու մեջ»։
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ ոչ մի կերպ թույլ չեն տալ «ինչ-որ անդառնալի իրավիճակ ստեղծել» թուրք-հունական սահմանին։
BBC-ի թուրքական ծառայությունը հաղորդում է, որ վերջին շրջանում հունական, գերմանական և բրիտական մամուլում լուրեր են շրջանառվում, թե Ֆերրե Քուփյուրյու հատվածում Անկարան զորք է դուրս բերել և գրավել այն։
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հերքել է այս լուրերն ու պնդումները և հավելել, որ դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։
Աղբյուրը՝ Ermenihaber.am