Հունաստանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)
Հունաստանի Սալոնիկ քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև: Ցուցարարները անվադողեր են այրել, շշառումբեր պայթեցրել: Այս մասին հաղորդում է Ruptly լրատվական գործակալությունը:
Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:
Բողոքի ակցիայի պատճառն այն է, որ ոստիկանները ցրել են նախօրեին կայացած ցույցը՝ փորձելով պարտադրել ցուցարարներին սոցիալական հեռավորություն պահպանել: