Ադրբեջանին արցախյան հիմնախնդրի լուծում պետք չէ, ինչպես և իր ավագ եղբորը` Թուրքիային, հարկավոր է մեր տունն առանց մեզ
Արցախ…
Վստահ եմ, որ արցախա-ադրբեջանական հակամարտության լուծումը չի կարող երկիմաստ մեկնաբանվել: Ես հասկանում եմ, որ դիվանագիտությունը հաճախ լղոզում է տերմինները, և դա նորմալ է, սակայն կան իրավիճակներ, երբ անհրաժեշտ է հստակ և հասկանալի արտահայտել սեփական դիրքորոշումը:
Հայկական կողմի դիրքորոշումը, ավելի ճիշտ՝ բանակցությունների հիմքը, պետք է լինի մեկը. համաշխարհային հանրության կողմից Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակի իրավական լեգիտիմացումը, և հենց այդ հիմքի վրա է, որ մենք պետք է կառուցենք մեր դիրքերը: Արցախի անկախության միջազգային իրավական լեգիտիմացումից հետո Արցախի Հանրապետությունը կարող է յուրաքանչյուր կողմի հետ քննարկել ցանկացած հարց:
Այլ տարբերակները հղի են իրադարձությունների շատ վտանգավոր զարգացումով:
Պարզապես պետք է ընդունենք, որ Ադրբեջանը չի ցանկանում և չի գնա հարցի քաղաքակիրթ լուծմանը: Ադրբեջանին արցախյան հիմնախնդրի լուծում պետք չէ, ինչպես և իր ավագ եղբորը` Թուրքիային, հարկավոր է մեր տունն առանց մեզ: Եվ հենց որ մենք սա հասկանանք և ընդունենք, ամեն ինչ իր տեղը կընկնի:
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից
Արցախ…Վստահ եմ, որ արցախա-ադրբեջանական հակամարտության լուծումը չի կարող երկիմաստ մեկնաբանվել: Ես հասկանում եմ, որ…
Опубликовано Arman Abovyan Понедельник, 4 мая 2020 г.