«Մեծ Հայրենականի Մեծ հայերը». Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ մտավորականները

Սկիզբը՝  այստեղ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ մտավորականներին:

ԳՈՒՐԳԵՆ ԲՈՐՅԱՆ (1915-1971)

Բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր և խմբագիր Գուրգեն Բորյանը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զինվորական թերթի թղթակից էր: Այդ տարիներին լույս են տեսել նրա «Մարտիկի երդումը», «Կրակե լեզվով», «Հրացոլք» ժողովածուները: Նա հեղինակ է նաև մի շարք պիեսների, որոնք բեմադրվել են Հայաստանի և ԽՍՀՄ-ի այլ հանրապետությունների թատրոններում։ Բորյանի ամենահայտնի գործը, Սարոյան եղբայրներե կինոսցենարն է, որի համար հեղինակը 1970թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով: