Այդ ճակատագրական օրերին մեզ հետ էին մեր արտասահմանցի պատգամավոր ընկերները: Շնորհակալություն Ձեզ
Երեկ շատերիդ նման «5-րդ ալիք»-ի եթերում դիտեցի «Հաղթական ապրիլ» վավերագրական ֆիլմը: Ֆիլմ մեր հաղթանակի, հերոս հրամանատարների, սպաների, զինվորների մասին: Այն ապտակ էր պոպուլիզմին և կեղծիքին, ապազգայնությանն ու գրանտակերությանը: Այն ուղերձ էր մեզ բոլորիս՝ հաղթանակը, հերոսներին ու այդ հաղթանակը ղեկավարած ռազմաքաղաքական ղեկավարության ծառայությունները արժանիորեն գնահատելու համար: Այն հերոսական հաղթանակ էր և վերջ:
2016-ի ապրիլյան ճակատագրական օրերին մենք միայնակ չէինք: Պատերազմի առաջին իսկ օրից ԱԺ ղեկավարությունը կապ հաստատեց մեր արտասահմանցի գործընկերների հետ: Որպես Աժ փոխնախագահ՝ կապ հաստատեցի Ռուսաստանի, Հունաստանի,Կիպրոսի, Չեխիայի, Լատվիայի, Լիտվայի իմ գործընկերների հետ: Նրանցից շատերը ընդունեցին Հայաստան ու Արցախ այցելելու իմ կոչը: Ապրիլին իմ հետ Արցախ այցելեցին Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Պոտապկինն ու Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գալիֆալիա Կանելին: Հանդիպելով Արցախի ղեկավարությանը՝ ընկերներս իրենց աջակցությունը հայտնեցին Արցախի ժողովրդի ազատության պայքարին ու դատապարտեցին Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը, որի համար Ադրբեջանում հայտարարվեցին persona non grata: Ապրիլյան օրերին Հայաստան այցելեցին իմ չեխ եղբայրներ՝ Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախն ու խորհրդարանի փոխնախագահ Յան Բարտոշեկը: Նրանք, դատապարտելով Ալիևի վարչակարգի ահաբեկչական քայլերն, այն համեմատեցին «իսլամական պետություն» հանցագործ խմբավորման գործողությունների հետ: Եռաբլուր այցելեցին նաև Հայաստան ժամանած Կիպրոսի խորհրդարանի իմ ավագ եղբայր Սոֆոկլիս Ֆիտիսը, որը Ադրբեջանի հանցագործություններին տվեց «ցեղասպան քաղականություն» որակումը: Այդ օրերին հատուկ աջակցության նամակով ինձ դիմեց նաև Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռոբբին Բոնհիշը: Աջակցության հեռախոսազանգեր ստացա նաև Ռուսաստանի,Սլովակիայի, Լիտվայի, Էստոնիայի, ՀԱՊԿ ԽՎ ու ԱՊՀ ԽՎ պատգամավոր իմ գործընկերներից: Այդ ճակատագրական օրերին նրանք մեզ միայնակ չթողեցին: Շնորհակալ եմ Ձեզ, եղբայրներ ու քույրեր:
Հ.Գ. Չեմ կարող չհիշատակել ԱՊՀ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Հայկ Չիլինգարյանի, Հունաստանում և Կիպրոսում ՀՀ դեսպան Գագիկ Ղալեչյանի, Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանի, Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի անունները: Առանց նրանց պետականամետ գործունեության՝ անհնար կլիներ ապրիլյան պատերազմի օրերին նման արտաքին աջակցության առկայությունը:
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից
Այդ ճակատագրական օրերին մեզ հետ էին մեր արտասահմանցի պատգամավոր ընկերները: Շնորհակալություն Ձեզ:Երեկ շատերիտ նման 5-րդ…
Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Пятница, 3 апреля 2020 г.