Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն
Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստան- Ղազախստան ընկերական խաղ։
Հայաստանի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Ղազախստանի հավաքականին։
Հայաստանի հավաքականը՝ Նաիր Տիկնիզյանի գլխավորությամբ, 4-րդ րոպեում բացել է խաղի հաշիվը։
Հանդիպման 58-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի առավելությունն ընկերական խաղում կրկնապատկել է Վահան Բիչախչյանը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:
Խաղի վերջին րոպեին Ղազախստանի հավաքականը 11 մետրանոցի միջոցով գոլ խփեց։