Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ

Քիչ առաջ Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվերակությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից․
«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի գործընկեր պետություններին աջակցության համար:
 Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։