Մակրոնը ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքը, փաստաթուղթը հրապարակվել է և ուժի մեջ է մտել, հաղորդում Է FrancePresse գործակալությունը:

Նախօրեին Ելիսեյան պալատից հայտնել էին, որ պետության ղեկավարը կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքը կստորագրի առաջիկա օրերին: Սահմանադրական դատարանը ապրիլի 14-ին հավանություն է տվել մինչև 2030 թ․ կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելուն: Մակրոնը պետք է փաստաթուղթը ստորագրի 48 ժամվա ընթացքում։

Ակնկալվում է, որ բարեփոխումը կսկսվի այս տարվա սեպտեմբերի 1-ից ։

Մարտին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը օգտվել էր Սահմանադրության 49.3-րդ հոդվածից՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին օրինագիծն առանց խորհրդարանում քվեարկության անցկացնելու համար:

Նախաձեռնությունը բողոքի ալիք է բարձրացրել ամբողջ երկրում, ակցիաների մեծ մասի թիվը գերազանցել է մեկ միլիոնը: Ցույցերն ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանների բախումներով, ինչպես նաև ջարդերով ու անկարգություններով: