Միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին. ԱՄՆ դեսպանատուն

«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988 թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 35 տարի առաջ՝ 1988 թ. փետրվարի 27-29-ը ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։