Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։