Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղ Իրանի քաղաքացիների «ապօրինի ներթափանցման» մասին և նոտա է ուղարկել Թեհրան
Բաքուն նոտա է ուղարկել Թեհրան՝ կապված «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան Իրանի քաղաքացիների անօրինական ներթափանցման մասին տեղեկատվության հետ, այնտեղ ժամանակավորապես ռուս խաղաղապահներ են տեղակայված», շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։
«Ինչ վերաբերում է մեր տարածք Իրանի քաղաքացիների ապօրինի անցման մասին հաղորդագրություններին, ապա իրավիճակը պարզաբանելու համար համապատասխան գրություն է ուղարկվել Ադրբեջանում Իրանի դեսպանատուն»,- մեջբերում է նրա խոսքերը լրատվամիջոցը։
Հաջիզադեն ասել է, որ Բաքուն սպասում է իրանական կողմի պատասխանին։