Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել։

Իրանում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանի խոսքով` առաջիկա երկու ամսում Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն ավելի քան 80 ընկերություններ. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Առևտրի կենտրոնի բացումը մեծապես կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը։ Քննարկվում է նաև Իրանում հայկական ապրանքների նմանատիպ կենտրոնի բացման հնարավորությունը։ ՀՀ առևտրական կցորդները կարևոր առաքելություն են իրականացնում տարբեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման գործում։