Մնում է հասկանալ, այս այլանդակությունը Նիկոլն է ղեկավարում, թե Խաչատուր Սուքիասյանը

Ուշադրություն. վարչախումբը ձերբակալել է հերոս Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին, մտադիր է ձերբակալել նաև հորեղբորը։ Եվ սա «Արարատնյուզի» հերթական ուղղորդող հոդվածից հետո։

Ռեժիմը խռխռո՞ւմ է։ Չեմ կարծում։ Ռեժիմ այլևս չկա։ Ու մնում է հասկանալ, այս այլանդակությունը նիկոլն է ղեկավարում, թե խաչատուր սուքիասյանը, իր «Արարատնյուզով» ուղղորդող հոդվածներ հրապարակելով։

Հայեր, հայաստանցիներ, օտարերկրյա դեսպանություններ, հկ-ներ, կուսակցություններ, հասկանո՞ւմ, գիտակցո՞ւմ եք ինչ է եղել. ձերբակալել են հերոսի հորը։ Ավելին, Գարիկը և Աստղը երեխայի են սպասում։ Դուք հիմա պատկերացնո՞ւմ եք Աստղի վիճակը։

Բոլորս դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից