Կրեմլը հայտարարել է, որ ռուս զինվորականները չեն կարող անտեսել ՆԱՏՕ-ի գործողությունները Ռուսաստանի սահմանների մոտ

Ռուս զինվորականները չեն կարող անտեսել ՆԱՏՕ-ի ակտիվությունը Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրում է tvzvezda.ru-ը:

«ՆԱՏՕ-ի նման գործողությունները և նրա ակտիվության աճը մեր սահմանների մոտ չեն կարող անտեսվել մեր զինվորականների կողմից, ովքեր պատասխանատու են երկրի անվտանգության համար»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Արևելյան Եվրոպայում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ դաշինքի երկրները նավեր ու ինքնաթիռներ են տեղափոխում այնտեղ։ Ռազմական տեխնիկա և լրացուցիչ ստորաբաժանումներ կուղարկվեն Բուլղարիա, Ռումինիա և Լիտվա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանցավոր անփութություն էր անվանել ամերիկացի լրագրողների հարցերը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Ռուսաստանին վերագրվող Ուկրաինա «ներխուժելու» ծրագրերի մասին։