Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Բաքու

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է առաջիկայում Բաքու կատարելիք այցի մասին։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Ամիր Աբդոլահիանն ասել է, որ այսօր Բաքու կատարելիք այցի ընթացքում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իր գործընկերոջ և մի շարք այլ պաշտոնյաների հետ: Գրում է parstoday.com-ը:

Ամիր Աբդոլահիանը հավելել է. «Թեհրանի և Բաքվի հարաբերությունները, չնայած վերջին ամիսներին  ծագած որոշ թյուրիմացություններին, լավ են, կայուն  և զարգացող»:

Նա նշել է. «Անցած երկու ամիսների ընթացքում Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին Թեհրան, իսկ այս ամիս երկու երկրների նախագահները Աշխաբադում կայացած ԷԿՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կառուցողական հանդիպում ունեցան»: