Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ Շուշիի համալսարանի ուսանողներն այցելել են Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են մոտ 100 ուխտավորի և տեղի բնակչի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս վանական համալիր այցելության ժամանակ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում

Ուխտավորները, որոնց թվում էին նաև Շուշիի համալսարանի ուսանողները, Ստեփանակերտից և Մարտունու շրջանում գտնվող վանական համալիրի մոտակա բնակացայրերից ժամանել են Ամարաս՝ եկեղեցական պատարագի մասնակցելու:

Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Մահմուդ Այբազովը նշել է, որ Սուրբ Ծնունդին ընդառաջ կտրուկ ավելացել է ուխտավորների քանակը, որոնք ցանկանում են այցելել սրբավայրեր: Խաղաղապահներն ուխտավորների անվտանգությունն ապահովում են ինչպես տեղաշարժման, այնպես էլ պատարագի ժամանակ: