ՀՀ ԱԽՔ-ը ԼՂ կարգավիճակի, ռազմագերիների, ՀՀ խախտված տարածքային ամբողջականության հարցեր առաջ չի քաշել

Հայաստանի ԱԽՔ-ը Վաշինգտոնում իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ռազմագերիների, Հայաստանի խախտված տարածքային ամբողջականության, թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին հարցեր առաջ չի քաշել: Չի խոսել նաև 907-րդ բանաձևի մասին:

Հ.Գ. Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանին հանդիպել է ոչ թե Սպիտակ Տանը, ինչպես հայտնում էր ԱԽ-ը, այլ Էյզենհաուերի անվան կառավարական մասնաշենքում: Սպիտակ Տանը հյուրեր սովորաբար ընդունում է նախագահը և փոխնախագահը:

Հ.Հ.Գ. Արմեն Գրիգորյանը հանդիպել է ոչ թե պետքարտուղարի ՏԵՂԱԿԱԼԻ պաշտոնակատարին, այլ պետքարտուղարի ՕԳՆԱԿԱՆԻ պաշտոնկատարին: 

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից