Կիրառվել են արդիականացված և հայրենական արտադրության սարքավորումներ
Ամփոփվել են ՀՕՊ համակարգի ընդգրկմամբ անցկացված զորավարժությունները
Ամփոփվել են հակաօդային պաշտպանության ամբողջական համակարգի ընդգրկմամբ մարտական կրակով անցկացված հրամանատարաշտաբային զորավարժությունները:
ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, զորավարժությունների ընթացքում կիրառվել են հակաօդային պաշտպանության նորագույն տեխնիկական միջոցներ, ինչպես նաև արդիականացված և հայրենական արտադրության սարքավորումներ: Մարտական հաշվարկները գործել են վարժ, համաձայն նորմացույցների՝ խոցել բոլոր թիրախները: Հատուկ ուշադրություն է դարձվել հայրենական արտադրության նորագույն միջոցներից գիշերային պայմաններում կրակ վարելուն:
Անվրեպ կրակով աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են զորավարժության ղեկավարության կողմից: