Իրանական խոշոր ընկերությունների խումբը «Մեղրի» ազատ տնտեսական գոտում ներդրում կիրականացնի. Քերոբյան

Իրանական խոշոր ընկերությունների խումբը պատրաստվում է ներդրում կատարել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Նախագծի հաստատումից անմիջապես հետո ներդրումը կիրագործվի։ Մեղրիում նաև բավականին լավ մեկ այլ նախագիծ ունենք, որը «Իզմիրլյան» հիմնադրամի հետ ենք անում»,- նշեց Վահան Քերոբյանը։

Հարցին՝ հետաքրքրվողներ եղե՞լ են, որ Ճակատենում, Շուռնուխում, Բարձրավանում ներդրումներ անեն, Վահան Քերոբյանն ասաց՝ կան խնդիրներ, որոնք առաջացել են այն պատճառով, որ ճանապարհի որոշ հատվածներ ադրբեջանցիները փակել են։