Առաջարկվել է դպրոցներում արձակուրդը երկարաձգել ևս մեկ շաբաթով, բուհերում անցնել հեռավար կրթության

Առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել ԿԳՄՍՆ-ին՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։