Իշխանությունը չի կարող իր թաքուն կեցվածքը շարունակել, սա սկզբունքային հարց է․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Ընդդիմության համար գլխավոր խնդիր է՝ օգտագործել բոլոր գործիքները «մի նոր ոչ հայանպաստ վիճակ չառաջացնելու համար»։

«Մենք բոլոր գործիքներն օգտագործելու ենք, որ կանխենք։ Այն, ինչ ներկայում անում է Հայաստանի իշխանությունը, պետք է լինի հրապարակային. իշխանությունը չի կարող իր թաքուն կեցվածքը շարունակել, սա սկզբունքային հարց է», – «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Անդրադառնալով նոյեմբերի 9-ին ու 10-ին հրավիրվող հանրահավաքներին՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ դեռևս 20 օր առաջ են իրենք դիմել քաղաքապետարանին։

«Հիմա այն նոր զարգացումները, որ կատարվում են կամ տեղի են ունենում, դա չի նշանակում, որ այս ծրագիրը փոփոխման ենթակա չէ, ցանկացած պահի, ցանկացած օր, ցանկացած ժամի, որպես հրատապ միջոցառում, հնարավոր է ցանկացած պահանջ դրվի ու դնելու ենք, եթե մեր համար տեսանելի ինչ-որ բան լինի», – ասաց նա։

Մինասյանի խոսքով՝ իրենց խնդիրն է լինելու պատասխան պահանջել այս իշխանությունից, որ հասկանան՝ ինչ է կատարվում։ Նա չբացառեց, որ մինչև նոյեմբերի 9-նն էլ կարող են լինել հրատապ միջոցառումներ։

Արծվիկ Մինասյանն էլ նշեց, թե եթե պահանջվում է, որ այդ օրը բոլորը լինեն փողոցոմ, վստահ է՝ բոլորն էլ կլինեն։

Մանրամասները՝ տեսանյութում