Այսպիսի ճանապարհային նշաններ են զարդարում հայկական ճանապարհները

Պահոոո…

Այսպիսի ճանապարհային նշաններ են զարդարում հայկական ճանապարհները:

Կարող եք ասել, որ մանրուքներից սկանդալ սարքելու կարիք չկա, այնուամենայնիվ, դառը փորձով ուսուցանված, մենք գիտենք, որ ամեն ինչ սկսվում է հենց այսպիսի մանրուքներից, բաց թողնված բառերից և իշխանությունների խիստ կասկածելի  մտադրություններից:

Ընդհանրապես ինչո՞ւ է պետք նշել հեռավորությունը դեպի թշնամու քաղաքները:

Լավ, եթե, այնուամենայնիվ, որոշեցին դա անել, ապա ինչո՞ւ, օրինակ` օգտագործել ադրբեջանական տեղանունները, այլ ոչ թե հայկական… օրինակ` Բաքվի փոխարեն պետք է գրել Բակուրակերտ, իսկ ինչ-որ անհասկանալի «գյանջայի» փոխարեն գրել հին հայկական  Գանձակ անունը։

Բայց մեկ րոպե… այս նշանի վրա դեպի թշնամի տանող ճանապարհը նշված է փակուղու նշանով:

Հաստատ դրանում իշխանությունները չխաբեցին (կարծում եմ, որ իրենք էլ անգամ չհասկացան, թե որքան ճիշտ գուշակեցին)։

Ադրբեջանի կամ Թուրքիայի ուղղությամբ ցանկացած ճանապարհ հանդիսանում է ՓԱԿՈՒՂԻ:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից