Սերժ Սարգսյանը մասնակցում է Չինաստանի կոմունիստական կուսակցության և Համաշխարհային քաղաքական կուսակցությունների գագաթնաժողովին
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Չինաստանի կոմունիստական կուսակցության և Համաշխարհային քաղաքական կուսակցությունների գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում է Սերժ Սարգսյանի գրասենյակը։
Գագաթնաժողովի բացմանը մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը: