Պետք է հասնենք մեր գլխավոր նպատակին՝ հեռացնենք անիրավ իշխանություններին․ Նարեկ Մանթաշյան

«Այս թիմը ձևավորվել է ազգային գաղափարների հիմքով։ Ներկաներից շատերը քաղաքական գործունեությունը սկսել են ծավալել միայն հարենիքին, պետությանն ու պետականությանը սպառնացող վտանգների ազդեցությամբ։ Երբ այս ազգադավ ու անհայրենիք իշխանությունը վերցրեց պետության ղեկը՝ ունենալով հանրության բացարձակ վստահություն, սկսեց արատավորել մեր հերոսական անցյալը և այդ անցյալի հերոսական դեմքերին։ Չեմ ժխտի՝ դա մասամբ իրենց հաջողվեց»,- «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ընթացքում ասաց դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։