Զինվորը վերածվել է հրաձիգ կրող հրեշտակի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Լճափ» ջոկատի հրամանատար, Արիության համար շքանշանի կրկնակի ասպետ, արցախյան 3 պատերազմների մասնակից Լևոն Գևորգյանը։

Վարչապետի պաշտոնակատարն օրերս իր ընտրազանգվածի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե հպարտ է արցախյան պատերազմում կրած պատերազմի համար, և նրա այդ հայտարարությունը տարբեր քննադատական մեկնաբանությունների արժանացավ։ Ի՞նչ հաղորդագրություն տվեց իր այդ հայտարարությամբ Փաշինյանը, արդյո՞ք դրանով իսկ հերթական անգամ չփաստեց, որ Արցախը ինքը դիտավորությամբ է տվել ոսոխին։

Այս պատերազմում մենք տանուլ տվեցինք, պարտված երկիրը երբևէ շահեկան վիճակում չի կարող լինել, բայց արդյո՞ք Հայաստանը չափից ավելի ծանր բեռ չի կրում այդ պարտության համար։

Լևոն Գևորգյանը նշեց, որ մեր այսօրվա միակ պայքարը ներքին թուրքի դեմ է, նրան վերացնելուց հետո պետք է խոսենք արդեն արտաքին թուրքի հետ պայքարի մասին։

Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև դպրոցներում ռազմահայրենասիրության առարկան ուսանելու կարևորության մասին՝ շեշտելով, որ դպրոցներում տնօրեն պետք է նշանակվեն ռազմական և մանկավարժական կրթությամբ տղամարդիկ, որպեսզի հայ տղան դեռ փոքրուց ռազմիկի ոգով մեծանա ու իր հայրենիքի նվիրյալը լինի։

Մանրամասները՝ տեսանյութում