Պարզվել է այսպիսի իրականություն՝ հիսուն տնից միայն վեցում են նիկոլապաշտներ եղել

Իմ ծանոթներից մեկը մարզերից մեկի մի գյուղում հետաքրքիր գիտափորձ է արել։ Չորս օրում առանց աղմուկ աղաղակի մտել է նույն գյուղի հիսուն տուն՝ իբր այլ գործով։ Ընդ որում գնացել է այն գյուղը որը դրսից նիկոլապաշտ է երևում։ Պարզվել է այսպիսի իրականություն՝ հիսուն տնից միայն վեցում են նիկոլապաշտներ եղել։ Սա է իրականությունը։ Նիկոլապաշտները աղմկում են և շատի տպավորություն ստեղծում, իսկ մնացածները լուռ իրենց տանը նստած են։ Հատուկ չեմ գրում, թե մնացած տներն ում կողմնակիցներն են։ Դա չէ այս գրառմանս նպատակը։

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից