Լավրովը Ղրղզստանի և Տաջիկստանի իր գործընկերների հետ քննարկել է իրավիճակը սահմանին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղրղզստանի և Տաջիկստանի իր գործընկերների հետ քննարկել է իրավիճակը սահմանին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանը ողջունում է կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները սահմանին հակամարտությունը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու շուրջ:
Զրույցի ընթացքում որոշվել է, որ երկրները հետևելու են «իրավիճակը կարգավորելու և երկու եղբայրական ժողովուրդների միջև վստահության և բարիդրացիության մթնոլորտը վերականգնելու» նպատակին:
Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս գործընթացին՝ համաձայն ռազմավարական գործընկերության սկզբունքների, ընդգծել են գերատեսչությունում: