Ես մշտապես կլինեմ հայ համայնքի կողքին, քանի որ մենք պահանջում ենք խաղաղություն և անկախություն Արցախի համար. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին: Նա մասնավորապես գրել է.

«Ես մշտապես հայ համայնքի կողքին եմ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակված սրբերի հիշատակին: Մեր գործը շարունակվում է, քանի որ մենք պայքարում ենք հանուն արդարության ու հատուցման:

Ես մշտապես կլինեմ հայ համայնքի կողքին, քանի որ մենք պահանջում ենք խաղաղություն և անկախություն Արցախի համար:

Ես մշտապես կլինեմ հայ համայնքի կողքին, քանի որ մենք ամրապնդում ենք մեր կապերը Հայաստանի հետ»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը: