Արցախի նախագահն ընդունել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ կառավարության անդամների եւ ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվել է բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: