Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցն անկեղծ և հարգալից էր. Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ Վաշինգտոնը պատրաստ է կոնստրուկտիվորեն աշխատել Ռուսաստանի հետ, հատկապես այն բնագավառներում, որտեղ դա շահավետ է Վաշինգտոնի համար, գրել է «Ինտերֆաքսը»:

«Այնտեղ, որտեղ ԱՄՆ-ի համար շահ կա՝ Ռուսաստանի հետ աշխատանքում, մենք պետք Է դա անենք և անելու ենք»,-նշել է նա՝ հանդես գալով Սպիտակ տանը: Նաև Բայդենը Ռուսաստանի հետ փոխգործակցության ընդունելի տարբերակ գտնելու» հնարավորության հույս է հայտնել: «Այժմ ապաէսկալացման ժամանակն է: Հետագա գործողությունները կանխամտածված երկխոսություն և դիվանագիտական գործընթաց են: ԱՄՆ-ը պատրաստ է կոնստրուկտիվորեն առաջ շարժվել այդ ուղղություններով»,-հավելել է նա:

ԱՄՆ նախագահը նշել է, որ այս շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցն «անկեղծ և հարգալից» էր՝ հավելելով, որ երկու երկրներն «զգալի պատասխանատվություն են կրում գլոբալ կայության համար»:

Ավելի վաղ, ապրիլի 15-ին, ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ էին սահմանել ռուսաստանյան 25 ընկերությունների և ՌԴ-ի 15 քաղաքացիների նկատմամբ՝ ի պատասխան Ռուսաստանի «չարամիտ գործունեության, մասնավորապես, կիբերգրոհներ անցկացնելու, ընտրություններում միջամտության և Ղրիմի իրադրության համար: Բացի դրանից, Վաշինգտոնը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների շրջանակներում որոշել է Վաշինգտոնում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունից արտաքսել նրա տասն աշխատակիցների: Այդ մասին ասվում է Սպիտակ տան ապրիլի 15-ին հրապարակված հայտարարության մեջ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև հայտարարել է Ռուսաստանի պետական պարտքի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: ՆԱՏՕ-ում պաշտպանել են ԱՄՆ հակառուսական պատժամիջոցները: ՌԴ ԱԳ նախարարությունը ՆԱՏՕ-ի արձագանքը ԱՄՆ-ի պատժամիջոցներին որակել է «21-րդ դարի վասալություն»: