Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 17
Սկիզբը` այստեղ
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը վերջերս «Газеты.Ru»- ի հետ զրույցում հավաստել է, որ Հայաստանի և ԱՄՆ- ի միջև հունվարի 14- ին ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրության արդյունքում Հայաստանում ԱՄՆ- ից ոչ մի գործողություն և աջակցություն չի սպասվի:
Ըստ Զատուլինի, տվյալ դեպքում Փաշինյանի ներկայիս կառավարությունը փորձում է բնակչությանը նախապատրաստել դեպի Արևմուտք այն շրջադարձին, որն ամեն տարի ավելի ակնհայտ կլինի:
Հունվարի 14- ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոևը (նույն ինքը՝ գործակալ Օմեգան) և խորքային պետության քաղաքականությունն իրականացնող ԱՄՆ- ի պետքարտուղար (այժմ արդեն նախկին) Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում, ինչպես արդեն հայտնի է, ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, այսպես կոչված, կանոնադրություն:
Ստորագրել են, թեև ի սկզբանե պարզ էր, որ Արևմուտքը Հայաստանի համար չի փոխարինելու Ռուսաստանին, և Երևանը Վաշինգտոնի հետ համագործակցությունից իրական օգուտներ չի քաղելու:
Ընդհակառակը, ինչպես արդեն իսկ հասկանալի է հոդվածի նախորդած մասից, ԱՄՆ- ի հետ Հայաստանի և Հայաստանի հետ ԱՄՆ- ի այս «սիրախաղը» կարող է մահացու հետևանքներ ունենալ մեզ համար, ընդհուպ՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման ու լայնամասշտաբ պատերազմի դեպքում պետության կորուստ և այստեղ ապրող հայերիս ցեղասպանություն, քանի որ Նիկոլ հայադավը և իր ոհմակը մեզ քայլ առ քայլ զրկում են ՀԱՊԿ- ի և Ռուսաստանի իրական պաշտպանությունից և, միաժամանակ, քարոզչական դաշտում մեր հասարակությանը ներշնչում ԱՄՆ- ի կողմից պաշտպանվելու խաբկանքը, թեև ստորագրված փաստաթղթում այդ կապակցությամբ որևէ դրույթ չկա:
Չնայած այս ամենին, ճիվաղ Բլինքենը Հայաստանի և ԱՄՆ- ի միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումն անվանել է «կարևոր ձեռքբերում» երկու երկրների հարաբերություններում, և ընդգծել է, թե ԱՄՆ- ն մտադիր է ուժեղացնել Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ինչպե՞ս… Ի՞նչ է նշանակում Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության ուժեղացում ըստ կողմերի ընկալման ու ստորագրված փաստաթղթում առկա դրույթների: Փուչի՛կ ընդամենը:
Ընդգծենք, որ ստորագրված փաստաթուղթը ռազմական փոխօգնության պայմանագիր չէ, և հիշյալ կանոնադրությունում նշված պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը, ինչպես պարզ է դառնում կանոնադրությանը ծանոթանալով, ամենևին չի նշանակում ռազմական փոխօգնության պարտավորություն, Հայաստանի վրա այս կամ այն երկրի հարձակման դեպքում մեզ պաշտպանելու համար այստեղ ԱՄՆ- ի զինված ուժեր ուղարկելու պարտավորություն:
Բացի այդ, կանոնադրությունում նշված համագործակցության ձևաչափը թեև ենթադրում է Հայաստանի ռազմական ոլորտի զարգացման համար Վաշինգտոնից օգնություն ստանալ, սակայն տվյալ օգնության վերաբերյալ կանոնադրությունում առկա դրույթները բնավ չեն նշանակում մինչև հնարավոր պատերազմը կամ պատերազմի ընթացքում մեզ ամերիկյան պաշտպանական ու հարձակողական զենք- զինամթերք, ռազմական տեխնիկա ուղարկելու պարտավորություն, առավել ևս՝ այն քանակի և մարտական հատկանիշներն ունեցող, որը թույլ կտա հաղթել հնարավոր թշնամու, օրինակ, Ադրբեջանի բանակին կամ գոնե զսպել նրան:
Փորձագետներն արդեն իսկ նշում են, որ այս փաստաթուղթը բացառապես հռչակագրային (դեկլարատիվ) բնույթ է կրում ու չի նշանակում, որ այն ստորագրելուց հետո ԱՄՆ- ն անմիջապես կսկսի ինչ-որ օգնություն ցուցաբերել Հայաստանին:
Ավելին. ռազմական ոլորտի զարգացմանն օգնելը կարող է արտահայտվել, օրինակ, Հայաստանից մի խումբ սպաների ԱՄՆ հրավիրելով ու ՆԱՏՕ- ի չափանիշներով նրանց վերապատրաստմամբ, ԱՄՆ- ից Հայաստան խորհրդականներ, ռազմական ոլորտի մասնագետներ ուղարկելով, որոնք այստեղ կզբաղվեն մեր մի խումբ զինվորների, սպաների ուսուցմամբ, ինչպես նաև այլ եղանակներով, որոնք, վերջին հաշվով, որևէ էական օգնություն չեն լինի Հայկական բանակին և կունենան ընդամենն օգնության երևութականություն ստեղծելու, տպավորություն թողնելու նպատակ:
Հավանաբար շատերը կհիշեն, թե Հայաստանի ռազմական ոլորտի զարգացմանն իբր նպատակաուղղված, այդ առումով երևութականություն ստեղծելու ու հասարակությանը խաբելու ինչ քայլ կատարեց Նիկոլ հայադավն իր կողմից դեռ Քառասունչորսօրյա պատերազմից առաջ պետական դավաճանության համալիր գործողությունների շարքում:
Այն ժամանակ Հայաստանը Ռուսաստանից գնից միլիոնավոր դոլարների արժողության Су 30СМ կործանիչներ առանց զինամթերքների, համապատասխան հրթիռների, ինչի հետևանքով նշված կործանիչները պատերազմի ընթացքում մետաղաջարդոնից շատ չտարբերվեցին, համենայն դեպս, դրանցից որևէ մեկը պատերազմի ընթացքում թշնամու թիրախների վրա չի կրակել: Սրան գումարած նաև՝ բազմանպատակային Су 30СМ կործանիչներով մարտական առաջադրանքներ կատարելու համար համապատասխան պատրաստություն ունեցող օդաչուների բացակայությունը…
Բայց այն ժամանակ գոնե կործանիչները բերվեցին Հայաստան, իսկ հիմա ինչպե՞ս է արտահայտվելու Վաշինգտոնի օգնությունը Հայաստանի ռազմական ոլորտին, և այն թույլ տալո՞ւ է հակակշել Ադրբեջանի ԶՈւ ունեցած հնարավորությունները: Իհարկե՛ ոչ:
Կանոնադրությունում նշված համագործակցության ձևաչափը ենթադրում է նաև Վաշինգտոնի օգնությունը Հայաստանի տնտեսական ոլորտի զարգացման համար, սակայն դա չի նշանակում այստեղ արդյունաբերական ձեռնարկությունների հիմնում, աշխատատեղերի ստեղծում, այդ նպատակով ներդրումների կատարում, Հայաստանին արտադրական առաջավոր տեխնոլոգիաների տրամադրում: Տնտեսական ոլորտի զարգացման համար օգնությունը շատ լայն, ընդհանրական հասկացություն է, որպես այդպիսին շատ բան կարելի է ներկայացնել, նաև այնպիսիք, որոնք որևէ էական կամ նույնիսկ շոշափելի օգնություն չեն լինի Հայաստանի համար:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան