Հայտնի չէ, թե երբ են կառուցելու Խաշթառակի նոր կամուրջը
Այս տարվա մայիսի 27-ին հորդ անձրևներից վարարած Աղստև գետը շարքից հանեց Իջևան համայնքի Խաշթառակ և Լուսահովիտ գյուղերը միջպետական ավտոճանապարհին կապող, Խաշթառակ գյուղի մուտքի մոտ գտնվող կամուրջը(լուսանկարներում)։ Այն փակվեց երթևեկի համար։ Հիմնական կամրջից քիչ ներքև կառուցվեց ժամանակավոր կամուրջ, որն այժմ էլ գործում է ։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե ե՞րբ է հիմնանորոգվելու Խաշթառակի հիմնական կամուրջը։ Մարզպետարանից պատասխանել են․ «Խաշթառակ գյուղի հիմնական կամուրջը չի հիմնանորոգվելու, կառուցվելու է նոր կամուրջ: Կառուցման ժամկետը դեռևս հայտնի չէ»:
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից