ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության հետ հանդիպման ենք գնալու մեծ փաթեթով. Էլինար Վարդանյան
«Վաղը հանդիպելու ենք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ: Գնալու ենք մեծ փաթեթով՝ իշխանությունների վիրավորանքների, սպառնալիքների, ապօրինի քրեական հետապնդումների, ձերբակալությունների, կալանավորումների բազմաթիվ և կոնկրետ օրինակներով»,-նշում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով, իրենք ներկայացնելու են ԲՀԿ-ի և ընտրարշավին մասնակցող ընդդիմադիր մյուս ուժերի հանդեպ իրականացվող ապօրինությունները:
«Ուզում եմ հավատալ, որ այս անգամ տեսնելու են, ֆիքսելու են, արձագանքելու են: Իսկ եթե՝ ոչ, կրկին ենք դիմելու, մինչև կլսեն, կտեսնեն»,-նշում է նա։

