Ըստ «Գելափի» հարցման՝ ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան
Հարցվածների 59,3 տոկոսը հայտնել է, որ միանշանակ կմասնակցի ընտրություններին, եթե քվեարկությունը կայանա մոտակա կիրակի։ Այսօր ասուլիսում վերջին սոցհարցման արդյունքները հրապարակեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։ Հեռախոսային հարցումներն անցկացվել են մայիսի 19-21-ը, մասնակցել է 1102 քաղաքացի։
Համեմատելով նախորդ ցուցանիշները՝ Ա. Նավասարդյանը նշեց, որ ըստ հարցման, ապրիլի սկզբին մասնակցության ցուցանիշը կազմել էր 51,9 տոկոս, ապրիլի վերջին՝ 57,5 տոկոս։
Հարցին՝ եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեք։
Ստացվել է հետևյալ պատկերը. 28,8 տոկոսը կքվեարկի ՔՊ-ի օգտին, 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստանի», 12,1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7 տոկոսը՝ ԲՀԿ-ի, 5,8 տոկոսը՝ «Միասնության թևերի»։
«Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցության օգտին կքվեարկի հացվածների 3,4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան»՝ 2,9 տոկոսը, «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը»՝ 2,8 տոկոս, «Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունը»՝ 2,7 տոկոս, «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը՝ 1,9 տոկոս, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1,3 տոկոս, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը»՝ 0,5 տոկոս, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնքը» կուսակցությունը՝ 0,4 տոկոսը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 0,3 տոկոս․․․
0,9 տոկոսը նշել է, որ կփչացնի քվեաթերթիկը, 8,6 տոկոսը հրաժարվել է այս հարցին պատասխանել, 3,4 տոկոսը դժվարացել է պատասխանել։

