Ինձ ասել են կալուգացի Սամո, չեն ասել չմո Նիկոլ. Սամվել Կարապետյան

«Չեմ թաքցնում, որ ես 10 տարի ապրել եմ Կալուգայում, միգուցե դա եղել է իմ կյանքի լավագույն շրջաններից մեկը»,-այսօր ԶԼՄ-ների խմբագիրների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե իշխանություններն իրեն հաճախ ներկայացնում են «կալուգացի Սամո», որպեսզի ընդգծեն, որ նա օտար է։

Սամվել Կարապետյանը նշել է, որ այդ պիտակից ինքը չի վիրավորվում։

«Ինչի՞ց պետք է վիրավորվեմ, ես Արցախը չեմ հանձնել, հայկական հողերը չեմ հանձնել, մեր երկրի վրա այդքան փորձանք չեմ բերել, կալուգացին բոլոր ժամանակներում եղել է հայի ու Հայաստանի կողքին։ «Կալուգայի Սամոն», իրենք չեն էլ հասկանում, թե ինչքան պատվաբեր է։ Տաշիրի Սամո էլ են ասում, դա հարգանք է։ Ինձ իմ ընկերներն են ժամանակին ասել կալուգացի Սամո, չեն ասել չմո Նիկոլ»,-նշել է գործարարը։