Անդրադարձել են ՀՀ և Վրաստանի իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցությանը

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ։

Ա.Սմբատյանը շնորհավորեց Ս. Թանազիշվիլիին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով շարունակական ձեռքբերումներ և արդյունավետ գործունեություն։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան ՀՀ և Վրաստանի իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցությանը` հայտնելով պատրաստակամություն` առկա փոխգործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։