Արևմուտքը դրդում է ՀՀ-ին դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի ՆԱՏՕ-ից

Արևմուտքը դրդում է Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի ՆԱՏՕ-ից Բաքվի հետ ապագա հարաբերությունների հարցում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Աստանայում Անվտանգության մարմինների ղեկավարների և ԱՊՀ հատուկ ծառայությունների խորհրդի 55-րդ նիստում։ Այս մասին փոխանցում է Sputnik Արմենիան։

Ձգձգելեվ Երևանի և Բաքվի բանակցությունները՝ Արևմուտքը փորձում է առաջնորդել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը` դե յուրե ՄԱԿ-ի և դե ֆակտո ՆԱՏՕ-ի հովանու ներքո։

Անդրկովկասում ՆԱՏՕ-ի ամրապնդումն ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը։