Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են եղել իսրայելական նոր հարձակումներից հետո
Իսրայելը գիշերը շարունակել է ավիահարվածները Լիբանանի մայրաքաղաքում՝ թիրախավորելով «Հըզբոլլահ»-ին։ Ռմբակոծության հետևանքով Բեյրութի միջազգային օդանավակայանի մերձակայքում ուժգին պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ էր թիրախավորում Իսրայելը, սակայն օդանավակայանը գտնվում է Բեյրութի հարավային Դահիե արվարձանի մոտ, որտեղ «Հըզբոլլահ»-ը մեծ ներկայություն ունի։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ցամաքային և օդային հարձակումների հետևանքով զոհվել է 37 մարդ, 151 մարդ վիրավորվել է։