ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմասնակցի ընտրություններին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեսգիշերից հետո մերժեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դիմումը, որով պետք է ուժը կորցրած ճանաչվեր «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցության իրավունքն առաջիկա ընտրություններին։ Այսպիսով, տվյալ քաղաքական ուժը կմասնակցի հունիսի յոթի խորհրդարանական ընտրություններին։
Հիշեցնենք՝ Արամ Սարգսյանը պահանջում էր ընտրություններից մեկ օր առաջ հեռացնել «Ուժեղ Հայաստանին» ընտրարշավից: «Հանրապետություն» կուսակցության անդամները դիմել էին ԿԸՀ, որպեսզի դիմում հանձնեն ու պահանջեն դադարեցնել «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունն ընտրություններին բուն ընտրական գործընթացից 1.5 օր առաջ։
Հիշեցնենք, որ նման հորդորով երեկ հեռուստադեբատի ժամանակ Արամ Սարգսյանին դիմել էր Նիկոլ Փաշինյանը։

