Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեց
Դատավոր Վահե Դոլմազյանը քիչ առաջ որոշում կայացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին մեկ ամսով կալանավորել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել էր Գագիկ Բեգլարյանը։
«Ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ.Բ.-ն: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Գ.Բ-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ասել են կոմիտեից:

